ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր հայտնել է, որ ալկոգելի արտադրության օրական ծավալը կրկնակի ավելացել է:Նրա խոսքով՝ տեղական արտադրության հինգ տնտեսվարող սուբյեկտ է ներկայում աշխատում:«Դիմակների մեծ խմբաքանակ է մտնելու այսօր Հայաստան, այս պահին որոշակի թղթաբանության հարցեր կան: Նաեւ առաջարկ ենք ստացել Չինաստանից: Եթե անհրաժեշտություն լինի, 1 մլն հատ խմբաքանակ կարող ենք ձեռք բերել՝ 1 հատը 84 դրամով»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը:Գեղամ Գեւորգյանն ասել է նաեւ, որ Հայաստանում բենզինի 3, իսկ դիզելի 1,5 ամսվա պաշար կա:«Բժշկական սպիրտի շուրջ 11 տոննա օրական արտադրության ծավալ ունենք, որն օգտագործվում է ախտահանիչ նյութերի արտադրության համար: Ալյուրի եւ ցորենի մասով եւս կարող ենք հանգիստ լինել, քանի որ մեծածավալ պաշար ունենք»,- տեղեկացրել է ՏՄՊՊՀ ղեկավարը: Tweet Դիտում՝ 1412