«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն կաջակցի իր վարկառուներին

19.03.2020 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» #կորոնավիրուս
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը հայտնում է, որ հավատարիմ մնալով իր առաքելությանը, ստեղծված իրավիճակում պատրաստ է աջակցել եւ անհատական մոտեցում ցուցաբերել իր անդամ-փայատեր վարկառուներին՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման եւ կանխարգելիչ միջոցառումների հետեւանքով տուժող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

Կոոպերատիվի անդամ-փայատերերը կարող են դիմել իրենց սպասարկող մասնաճյուղ՝ վարկային պարտավորությունների հանդեպ անհատական մոտեցում ստանալու համար:

Առանձին դեպքերում, հնարավոր է վարկային պարտավորությունների գծով վճարումների հետաձգում՝ Վարկային կոոպերատիվի եւ անդամ-փայատիրոջ կողմից փոխհամաձայնեցված ժամկետով։

Սույն թվականի մարտի 18-ից մինչեւ ապրիլի 14-ը վարկային պարտավորությունների գծով հերթական մարումներ եւ վճարներ չիրականացնելու դեպքում անդամ-փայատեր վարկառուների համար չեն հաշվարկվելու տույժեր եւ տուգանքներ:

«Միեւնույն ժամանակ բոլոր այն հաճախորդներին, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները եւ կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3172

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW