Ադրբեջանական UniBank-ը նախատեսում է IPO անցկացնել Լոնդոնի եւ Ֆրանկֆուրտի բորսաներում

12.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանական UniBank բանկը նախատեսում է իրականացնել իր բաժնետոմսերի 25%-ի տեղաբաշխում Լոնդոնի եւ Ֆրանկֆուրքի բորսաներում` օգտագործելով IPO-ի մեխանիզմը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Տրենդին, այդ մասին հայտարարել է բանկի դիտորդ խորհրդի նախագահ Էլդար Գարիբովը:

“IPO-ի անցկացումը մեր բանկի ռազմավարական ծրագիրն է, եւ այն կիրագործվի 2009 թ. վերջում, կամ 2010 թ. սկզբում”, - ասել է բանկի ղեկավարը, նշելով, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Ինչպես հայտնել է Էլդար Գարիբովը, գործող բաժնետերերի մասնակցությամբ մինչեւ 2008 թվականի վերջը բանկը նախատեսում է համախառն կապիտալը հասցնել ներկայիս 60 մլն մանաթից 80 մլն մանաթի: Նա նշել է, որ հաջորդ տարի ակնկալվում է համախառն կապիտալը հասցնել 150 մլն մանաթի:

Դիտում՝ 8152
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW