«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈւՎԿ-ն դիմում է իր հաճախորդներին

18.03.2020 | 19:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ՍԵՖ Ինտերնեյշնլ» #վարկեր #մարում
Ելնելով հաճախորդների տնտեսական եւ առողջապահական կարիքներից, «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈւՎԿ-ն ս.թ. մարտի 1-ի դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող բոլոր վարկառուներին առաջարկում է վարկային պայմանագրերի երկարաձգում`վճարումների երկու ամսվա տեղափոխմամբ։

Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի նախատեսված են մարտի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, կարող են մարումները կատարել մայիս ամսվա համապատասխան մարման օրը։

Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի նախատեսված են ապրիլի 1-ից ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում, կարող են մարումները կատարել հունիս ամսվա համապատասխան մարման օրը։

Այսինքն մարտ ամսվա մուծումները կտեղափոխվեն մայիս ամսվա նույն օրը, իսկ ապրիլ ամսվա մուծումները՝ հունիս ամսվա նույն օրը: Վարկի ժամկետը 2 ամսով կերկարաձգվի, այսինքն վարկի գծով  մուծումներըը կերկարաձգվի եւս երկու ամսով, իսկ մարտ եւ ապրիլ, կամ ապրիլ եւ մայիս ամիսների համար հաշվարկված տոկոսները եւ այլ վճարները կվերաբաշխվեն մնացած ամիսների վրա։

Գործընթացը կազմակերպելու համար հաճախորդները լրացնում են դիմում, որի նմուշը հասանելի է այս հղումով։

Դիմումը լրացնելուց եւ տպելուց հետո անհրաժեշտ է այն ստորագրել, սկանավորել/նկարել եւ ուղարկել Facebook սոցիալական ցանցի բացառապես Messenger հաղորդակցման հավելվածի ՍԵՖ պաշտոնական հասցեին, կցելով նաեւ անձնագրի սկանը/նկարը, եւ մուտքագրելով վարկառուի անունը։

«Որեւէ դեպքում չտեղադրեք ձեր տվյալները ուղղակիորեն ֆեյսբուքյան մեր էջում, ձեր անձնական տվյալների հրապարակումից  խուսափելու համար։

Դիմումը հնարավոր է նաեւ արտագրել ձեռագիր, եւ  ստորագրված ուղարկել վերը նշված եղանակով։ Դիմումները անհրաժետ է ուղարկել վճարման օրից առնվազն 3 օր առաջ, բացառությամբ մինչեւ ս.թ. մարտի 21-ը վճարում ունեցող վարկերի, որոնց դիմումները անհրաժեշտ է ուղարկել անհապաղ։

Արդյունքում, վճարների ժամկետի տեղափոխումն ուշացում չի համարվի եւ ուշացման համար տույժեր եւ տուգանքներ չեն հաշվարկվի։

Հիշեցնենք, որ վճարումներ կարող եք կատարել նաեւ online` օգտվելով մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից՝ Mobidram, TelCell, EasyPay եւ Idram վճարային տերմինալներից եւ առցանց հարթակներից, ինչպես նաեւ բանկային փոխանցման միջոցով:

Հաճախորդների արտահերթ սպասարկման համար կազմակրեպվել է թեժ գիծ, որին կարող եք  զանգահարել 077 215 666 հեռախոսահամարով կամ Ձեզ սպասարկող մասնաճյուղի հեռախոսահամարով: Մեր մասնաճյուղերի կոնտակտներներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Որպես կանոն հաճախորդներին խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ կատարել վարկերի տոկոսների եւ մայր գումարների մարումները՝ խուսափելով վարկային բեռի անտեղի կուտակումից։

Կորոնավիրուսի վտանգի հետեւանքով ստեղծված իրավիճակում եւս, վարկերի  ժամանակին մարումը բխում է առաջին հերթին հաճախորդների շահերից»,- ասված է հաղորդագրությունում։
Դիտում՝ 2995
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW