DICA-ն անհատական մոտեցում կցուցաբերի իր հաճախորդների նկատմամբ

18.03.2020 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիա
Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան (DICA), ելնելով ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակից, ցուցաբերելով սոցիալական բարձր պատասխանատվություն, պատրաստակամություն է հայտնում իր բոլոր գործընկերների՝ իրավաբանական անձ,  անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ (լիզինգառուներ), վարկային պարտավորությունների կատարման հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում:

«Մեր բոլոր այն գործընկերները, որոնց վարկերի եւ լիզինգների հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի ընկած են Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում (2020 թվականի մարտի 16-ից ապրիլի 14-ը ներառյալ), կարող են իրենց մարումները  նշված ժամանակահատվածում կատարել ազատ գրաֆիկով, ինչը ուշացում չի համարվի, հետեւաբար՝ ուշացման համար տույժ, տուգանք չի հաշվարկվի, ինչպես նաեւ չեն վատանա տվյալ գործընկերների վարկային պատմությունները։

Այն գործընկերները, որոնք անհաղթահարելի՝ իրենցից անկախ հանգամանքների պատճառով ունեն դրամական հոսքերի նվազում, ինչի հետեւանքով դժվարացել է պարտավորությունների՝ պայմանագրին համապատասխան կատարումը, կարող են դիմել Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա: Համապատասխան ողջամիտ հիմնավորմամբ դիմում ներկայացնելու դեպքում՝ տվյալ գործընկերներին կցուցաբերվեն անհատական մոտեցումներ, կդիտարկվեն մարման գրաֆիկների վերանայման հնարավորությունը:

Միեւնույն ժամանակ, մեր բոլոր այն գործընկերներին, որոնք կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները եւ կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն՝ հետագայում վարկային բեռի ավելացումից խուսափելու նպատակով:

Կարեւորելով մեր գործընկերների եւ աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի հետ առնչվող անձանց խնդրում ենք հնարավորինս սահմանափակել միջանձնային գործնական շփումները՝ օգտվելով հաղորդակցման առցանց, հեռահար տարբերակներից, բանկային օնլայն ծառայություններից, դրամական փոխանցումների վճարահաշվարկային այլ համակարգերից:

Հայտնում ենք նաեւ, որ Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան շարունակում է իրականցնել իր բնականոն գործունեությունը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում տնտեսվարողներին առաջարկելով մատչելի եւ արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ:

Սույն հայտարարությունը համարվում է պատշաճ ծանուցում վարկային կազմակերպության հաճախորդների, ինչպես նաեւ վարկային կազմակերպության հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող այլ անձանց համար։
Դիտում՝ 1909
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW