«Ինգո Արմենիա»-ն անցնում է հեռավար սպասարկման

18.03.2020 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ինգո Արմենիա» #հեռահար ռեժիմ
Հաշվի առնելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արտակարգ դրությունը, ինչպես նաեւ քաղաքացիների հանդեպ ունեցած սոցիալական պատասխանատվությունը՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը որոշում է կայացրել անցնել հեռավար սպասարկման արտակարգ ռեժիմի:

ԱՊՊԱ պատահարների դեպքում հատուցման դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է շարժվել քայլերի հետեւյալ հերթականությամբ.

1. Ներբեռնել հատուցման դիմումի ձեւը մեր կայքից՝ ԱՊՊԱ - Պայմանագիր դաշտից,

2. Լրացնել անհրաժեշտ դաշտերը,

3. Դիմումը, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ուղարկել.
 - dimum@ingoarmenia.am էլեկտրոնային հասցեին (ընդունելի է նաեւ դիմումի չստորագրված տարբերակը)։

- Viber – ով՝ 044 41 07 02 հեռախոսահամարին,

4. Դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերն են.

- Սեփականատիրոջ անձնագիր կամ ID քարտ, սոց. քարտ,
- Մեքենայի տեխ. անձնագիր կամ ժառանգության վկայական,
- Վարորդի անձնագիր, սոց. քարտ, վարորդական վկայական (եթե մեքենան կայանված չի եղել),
- Համաձայնեցված հայտարարագիր կամ վարչական վարույթի փաստաթղթեր (քննիչի որոշում, պատահարի սխեմա, կողմերի բացատրություններ), փորձագետի եզրակացություն,
- Համաձայնեցվածի դեպքում դիրքային լուսանկարներ (1 նկարում պետք է երեւան 2 մեքենաները, երկուական նկար, յուրաքանչյուրը մեքենաներից մեկի վնասվածքներով),
- Լիազորագիր (եթե դիմումատուն սեփականատերը չէ եւ գումար ստացողը տարբերվում է շահառուից՝ անպայման),
- Կազմակերպության դեպքում պետ. ռեգիստրի վկայական, ՀՎՀՀ,
- Լիազորագիր, եթե դիմումը չի գրում կազմակերպության տնօրենը:

Ցանկացած հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի շուրջօրյա զանգերի կենտրոնի հետ՝ 010 59 21 21 հեռախոսահամարով:

«Բացի այդ, մինչեւ 100 000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող եք գրանցել նաեւ «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով։

Հավելվածը կարող եք ներբեռնել App Store եւ Google Play հարթակներից։ Հավելվածում պատահարի գրանցումը իրենից արդեն ենթադրում է հատուցման դիմումի ներկայացում։

Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մեր բոլոր աշխատակիցները կաշխատեն տնից եւ կապահովեն գործընթացների անընդհատությունը»,- հայտնում են ընկերությունից:
Դիտում՝ 1779
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW