Հայաստանի եւ Բելառուսի ֆինասական հետախուզությունները ստորագրել են համագործակցության համաձայնագիր

11.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 11 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի եւ Բելառուսի ֆինանսական դիտարկումների կենտրոնները ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի եւ Բելառուսի Պետական վերահսկողության կոմիտեի Ֆինանսական մոնիտորինգի դեպարտամենտի միջեւ:

Ստորագրված համաձայնագրի հիմնական նպատակներն են տեղեկատվության փոխանակման պաշտոնական հիմքերի ստեղծումը, ինչպես նաեւ համագործակցության ու փոխօգնության մեխանիզմների մշակումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7493

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW