ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը հայտնում է, որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ՀՀ վարկային կազմակերպությունները ստեղծված իրավիճակում եւս պատրաստ են աջակցել եւ անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման եւ կանխարգելիչ միջոցառումների հետեւանքով տուժող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:«Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ եւ հարակից բիզնեսների ոլորտում գործող՝ վարկային կազմակերպության իրավաբանական անձ հաճախորդներին, ինչպես նաեւ նման իրավաբանական անձանց աշխատակիցներ հանդիսացող ֆիզիկական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով եւ որի հետեւանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել իրենց սպասարկող վարկային կազմակերպության պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հանդեպ անհատական մոտեցում ստանալու համար:Հորդորում ենք հնարավորինս շատ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից եւ օնլայն ծառայություններից՝ նվազեցնելով ֆիզիկական շփումը:Ֆիզիկական անձ, անհատ ձեռներեց հաճախորդների նկատմամբ վարկային կազմակերպությունների կողմից կցուցաբերվեն անհատական մոտեցումներ։ Առանձին դեպքերում, ելնելով վարկային կազմակերպությունների քաղաքականությունից, հնարավոր է վարկային պարտավորությունների գծով վճարումների հետաձգում վարկային կազմակերպությունների կողմից սահմանվող ժամկետով։ Վարկային պարտավորությունների գծով հերթական մարումներ եւ վճարներ չիրականացնելու դեպքում նշված անձիք չեն համարվելու ժամկետանց, դրանց գծով չեն հաշվարկվելու տույժեր եւ տուգանքներ, ինչպես նաեւ չի վատանալու նշված հաճախորդների վարկային պատմությունը: Հնարավոր է նաեւ ժամկետների երկարացում վարկային բեռի չավելացման նպատակով:Միեւնույն ժամանակ բոլոր այն հաճախորդներին, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները եւ կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն:Խնդիրներ ունենալու դեպքում, հավելյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով ՀՀ Կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950, 010592697, կամ ՀՀ վարկային կազմակերպությունների միություն՝ 010 526694»,- ասված է հայտարարությունում: Tweet Դիտում՝ 1430