Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան կաջակցի վարկերի վերանայմանը

16.03.2020 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան #վարկեր

Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան, ելնելով ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակից, ցուցաբերելով սոցիալական բարձր պատասխանատվություն, պատրաստակամություն է հայտնում տուրիստական, հյուրատնային, սպասարկման, հանրային սննդի ոլորտներում գործունեություն ծավալող վարկառուների վարկային պարտավորությունների կատարման հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում:


Այն տնտեսվարողները, որոնք գործունեություն են ծավալում վերոնշյալ ոլորտներում եւ իրենցից անկախ հանգամանքներից ելնելով՝ ունեն դրամական հոսքերի նվազում, ինչի հետեւանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարումը, կարող են դիմել Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա:

«Տվյալ գործընկերներին կցուցաբերվեն անհատական մոտեցումներ, կդիտարկվեն մարման գրաֆիկների վերանայման հնարավորությունը:

Հայտնում ենք նաեւ, որ Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան շարունակում է իրականցնել իր բնականոն գործունեությունը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում տնտեսվարողներին առաջարկելով մատչելի եւ արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ:

Կարեւորելով մեր գործընկերների եւ աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի հետ առնչվող անձանց խնդրում ենք հնարավորինս սահմանափակել միջանձնային գործնական շփումները՝ օգտվելով հաղորդակցման առցանց եւ հեռահար ծառայություններից»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 1222
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW