ԿԲ. Որեւէ բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել

16.03.2020 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #կոնորավիրուս
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հայտարարել է, որ 16.03.2020թ. դրությամբ որեւէ առեւտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել:

«ՀՀ կենտրոնական բանկը, հետեւելով ստեղծված իրավիճակին, կապի մեջ է առեւտրային բանկերի հետ, որոնց կողմից իրենց որոշումներով փակվել են միայն Երեւան քաղաքի առեւտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղերը՝ այդ առեւտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաեւ՝

- ՎՏԲ Հայաստան Բանկի «Էջմիածին» մասնաճյուղը,
- Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղը,
- Յունիբանկի «Էջմիածին» մասնաճյուղը,
- IDBank-ի «Էջմիածին» մասնաճյուղը,
- Ակբա-Կրեդիդ Ագրիկոլ Բանկի «Էջմիածին» եւ «Մեծամոր» մասնաճյուղերը:

Էջմիածին քաղաքում իրենց գործունեությունն են շարունակում իրականացնել մի շարք այլ բանկերի մասնաճյուղեր, մասնավորապես՝ Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ, Կոնվերս Բանկ, Արարատբանկ: Վերոնշյալ առեւտրային բանկերի մասնաճյուղերում իրականացվում է հաճախորդների բնականոն սպասարկում՝ կիրառելով առողջապահության նախարարության կողմից ուղենշված անվտանգության համապատասխան կանոնները:


Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի առեւտրային բանկի մասնաճյուղ չի կարող փակվել առանց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշման»,- հայտարարել են ԿԲ-ում:
Դիտում՝ 2566
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW