Mastercard-ը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին

12.03.2020 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mastercard #Բիլ Գեյթս #կորոնավիրուս
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի եւ նրա տիկնոջ՝ Մելինդա Գեյթսի հիմնադրամը, Wellcome բարեգործական հիմնադրամը եւ Mastercard-ը հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի համար աքսելերատորի ստեղծման մասին:

Rusbase կայքի փոխանցմամբ՝ աքսելերատորի հիմնական նպատակը դեղերի մշակումն է ու թողարկումը: Վարակի տարածման դեմ պայքարին կողմերը կուղղեն $125 մլն:  

Բիլի եւ Մելինդայի հիմնադրամը եւ Wellcome-ը կհատկացնեն $50-ական մլն, իսկ Mastercard Impact Fund-ը՝ շուրջ $25 մլն:


Աքսելերատորը կաշխատի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), պետական եւ մասնավոր հովանավորների եւ ընկերությունների հետ համատեղ:

«Աքսելերատորը կունենա համալիր ուղղվածություն՝ դեղամիջոցների մշակումից մինչեւ անհրաժեշտ ծավալով թողարկումը: Հետազոտությունների արդյունքների փոխանակումը, ներդրումների համակարգումը եւ ռեսուրսների միավորումը կօգնեն արագացնել հետազոտությունները»,- նշել են Mastercard-ի մամուլի ծառայությունում:
Դիտում՝ 4865

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW