2019-ին Հայաստանում անկանխիկ գործարքները կազմել են 48%
11.03.2020 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rack.com








Այս մասին են վկայում Հայաստանի բանկերի միության ներկայացրած տվյալները՝ Հայաստանում անկանխիկ գործարքների աճի միտումների վերաբերյալ:
2019-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 մլրդ դրամ, աճը՝ 21,3%:
Վճարային քարտերի գործածության ծավալների աճի հետ միասին` 2019-ին փոփոխվել է անկանխիկի եւ կանխիկի համամասնությունը. քանակական առումով կանխիկ եւ անկանխիկ գործարքների քանակը գրեթե հավասարվել է: Բոլոր գործարքների 52%-ն իրականացվել է կանխիկ, իսկ 48%-ն՝ անկանխիկ:
Մասնավորապես՝ 2019-ին կանխիկ գործարքների քանակը կազմել է շուրջ 34 մլն, որը 2018-ի համեմատ ավելացել է 11,5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 մլն՝ աճելով 72,9%-ով: Պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների ծավալը 2019-ին կազմել է 602 մլրդ դրամ, աճը՝ 52%:
«Այս դինամիկան թերեւս վկայում է այն մասին, որ բնակչության մոտ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն ու վստահությունն այս վճարման միջոցների հանդեպ:
Անկանխիկ գործարքներ կատարելու մշակույթի ամրապնդման մասին է վկայում նաեւ POS-տերմինալներով եւ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների քանակական եւ ծավալային աճը: POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալն ավելացել է 17,1%-ով, ինտերնետ միջավայրում աճը կազմել է 53%: Նախորդ տարի POS-տերմինալներով կատարված գործարքների քանակն աճել են 60,6%-ով, իսկ ինտերնետ միջավայրում՝ 74,5%-ով»,- նշված է հաղորդագրությունում:
Անկանխիկ գործարքների ծավալի աճը, ի թիվս այլ միջոցառումների, պայմանավորված է նաեւ առեւտրի եւ սպասարկման կետերում POS-տերմինալների քանակի աճով: 2019-ին դրանց թիվը 8796-ից հասել է 10503-ի։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում վճարումներ կատարելիս նախապատվությունը տալ անկանխիկ գործարքներին՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաեւ որպես լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում»,- ամփոփել են Բանկերի միությունում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: