Հայբիզնեսբանկը գործարկում է «Երազանքների ամիս» ակցիան

09.03.2020 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ակցիա
Հայբիզնեսբանկը կրկին մեկնարկում է արդեն ավանդական դարձած «Երազանքների ամիս» ակցիան:

Բանկում նշել են, որ ակցիան գործելու է սույն թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը, որի շրջանակում պլաստիկ քարտեր ձեռք բերած եւ/կամ ժամկետային ավանդ ներդրած ֆիզիկական անձիք հնարավորություն կունենան լրացնել «Երազանքների թերթիկ»՝ նշելով ցանկություն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:

Ցանկությունը պետք է լինի չափելի՝ չգերազանցելով 100 հազ. դրամը, եւ իրագործելի:

Ակցիայի ամփոփման ընթացքում լավագույն 15 ցանկությունները կիրագործվեն Հայբիզնեսբանկի կողմից:

«Երազանքների ամիս» ակցիայի պայմանները չեն գործում նվեր քարտ ստացած կամ արտոնյալ պայմաններով քարտեր ձեռք բերած, ինչպես նաեւ ավանդային կամ քարտային պայմանագրի գործողության ժամկետը մինչեւ ակցիայի ամփոփումը դադարեցրած հաճախորդների համար:

«Տոնական մեկամսյակից հետո Հայբիզնեսբանկի հետ միասին կիրագործեք Ձեր մտերիմների ցանկությունը: Նվիրի՛ր երազանք Հայբիզնեսբանկի հետ միասին»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 12433

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW