Կոնվերս Բանկը բարելավել է որոշ հիփոթեքային վարկատեսակների պայմանները

06.03.2020 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #վարկատեսակներ
Կոնվերս Բանկը, արձագանքելով ֆինանսական շուկայում միտումներին, վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության հետ գործակցությամբ իրականացվող հիփոթեքային վարկավորման պայմանները՝ սահմանելով առավել մրցունակ տոկոսադրույքներ մի շարք վարկատեսակների համար:
 
«Արդեն մի քանի տարի շարունակ ծրագրային հիփոթեքային վարկավորման թե՛ ծավալով, թե՛ քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է: 2017-ից ի վեր պորտֆելի եռապատկումը հնարավոր է դարձել բանկի ճկուն վարկային քաղաքականության, ֆինանսական շուկայում զարգացումներին արագ արձագանքման շնորհիվ»,- ասել են Կոնվերս Բանկում:

Այսուհետ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող ծրագրի շրջանակում բնակելի անշարժ գույքի կառուցապատման, ձեռքբերման եւ վերանորոգման վարկավորում է իրականացվելու՝ տարեկան սկսած 10,5% անվանական տոկոսադրույքից:

Էներգաարդյունավետ, ինչպես նաեւ մարզերում բնակելի անշարժ գույքի կառուցապատման, ձեռքբերման եւ վերանորոգման վարկերի անվանական տոկոսադրույքը կազմելու է տարեկան 9%:

Իսկ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ գործակցության շրջանակում հիփոթեքային վարկավորումն իրականացվելուն է 11,5% անվանական տոկոսադրույքով:

Բոլոր վարկատեսակները տրամադրվում են առավելագույնը 20 տարի մարման ժամկետով: Վարկի առավելագույն գումարը՝ կախված վարկատեսակից, 35 մլն-ից 60 մլն դրամ է:
Դիտում՝ 10535
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW