€2 մլն՝ Գյումրիի փողոցների լուսավորությանը

03.03.2020 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Գյումրի #դրամաշնորհ
ՀՀ ֆինանսների նախարարությունը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Գյումրիի քաղաքապետարանն այսօր ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիր:

Ստորագրված համաձայնագրով ՎԶԵԲ-ը E5P հիմնադրամի միջոցներից € 2 մլն դրամաշնորհ է հատկացնելու Գյումրիի ճանապարհների, ինչպես նաեւ փողոցների լուսավորության արդիականացման համար:

Դրամաշնորհի միջոցներով կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման եւ մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն եւ կնորոգվեն սյուները, ինչպես նաեւ հոսանքի մալուխները: Կատարվելիք աշխատանքների արդյունքում կկրճատվի էներգիայի սպառումը, եւ նվազագույնի կհասցվեն շահագործման եւ տեխսպասարկման ծախսերը:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ E5P տարածաշրջանային հիմնադրամում գլխավոր կառավարիչ Էվա Մանիկը:
Դիտում՝ 3408

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW