«Լույս»-ը վիճարկում է «տնտեսական հեղափոխության» մասին պնդումները

28.02.2020 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լույս» հիմնադրամ #վերլուծություն
«Լույս» հիմնադրամը հրապարակել է «Տնտեսական հեղափոխության» 2019 թվականի արդյունքների վերլուծությունը:

Հիմնադրամի վերլուծության նպատակն է բացահայտել, թե արդյոք 2019-ին գրանցված տնտեսական աճը բավարար է «տնտեսական հեղափոխությունը» հաջողված համարելու համար:

«Հայաստանի տնտեսական աճը 2019-ին կազմեց 7,6%: Տնտեսական աճը 2019-ին ավելի բարձր է, քան նախորդ տարիներին, սակայն, նույնիսկ չանդրադառնալով մինչճգնաժամյան (2001-2007) բարձր տնտեսական աճերին, կարող ենք նշել, որ 2019-ի ցուցանիշին մոտ արդյունքներ գրանցվել են նաեւ այլ տարիների՝ 2012-ին՝ 7,2%, եւ 2017-ին՝ 7,5%:


Ստացվում է, որ «տնտեսական հեղափոխությունը» ենթադրում էր ընդամենը 0,1 կամ 0,4 տոկոսային կետով տնտեսական աճի արագացում: Հակառակ դեպքում, կարող ենք պնդել, որ նախորդ տարիներին առնվազն երկու անգամ գրանցվել է «հեղափոխական» տնտեսական աճ:

Ակնհայտ է, որ 0,1 տոկոսային կետով տնտեսական աճի արագացումը չի կարող անվանվել «տնտեսական հեղափոխություն»: Տնտեսական աճը զարգացնող ճյուղերը եղել են ժամանակավոր եւ չեն նպաստել բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված երկարաժամկետ եկամտի աղբյուրների ստեղծմանը»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

«Լույս»-ի վերլուծությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 1937

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW