Վարչապետը կարեւորել է նռան գինու բրենդի զարգացումը

27.02.2020 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #նռան գինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ մրգային գինիների արտադրության ոլորտին պետք է աջակցել:

«Այս ոլորտում նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու հավանականություն կա: Պետք է արձանագրել, որ նռան գինին աշխարհում սկսել է մարդկանց ավելի ու ավելի շատ դուր գալ: Մեր բանահյուսության մեջ նռան գինին շատ կարեւոր նշանակություն ունի, եւ այս համատեքստում արժե մտածել ՅՈւՆԵՍԿՕ-ում նռան գինին մեր ինտելեկտուալ սեփականություն գրանցելու մասին, որը նոր ուժ կտա այդ բրենդին»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետն ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ՝ մրգային գինիների արտահանման 70,8% աճ է արձանագրվել:
Դիտում՝ 3657

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW