ՀԲ-ն կաջակցի Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը

25.02.2020 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Ներդրումների աջակցման կենտրոն
Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) փորձագետներ Ուիլեմ Դոունը եւ Ռոբերտ Ուայթը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հայտնել են, որ պատրաստ են աջակցել սեպտեմբերին կայանալիք ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի նախապատրաստմանը։

Փորձագետները նշել են, որ իրականացվելիք համաժողովի աշխատանքում կարող են կիրառել համանման միջոցառումների ներդրումների ներգրավման լավագույն միջազգային փորձը։

ՄՖԿ մասնագետներն առաջարկել են օժանդակել նաեւ Ներդրումների աջակցման կենտրոնի (նախկինում՝ ՓՄՁ ԶԱԿ) ինստիտուցիոնալ համակարգի կայացմանը:


Առաքելությունն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքները Ներդրումների  աջակցման կենտրոնի ղեկավարության հետ՝ նախանշելու հետագա անելիքները։
Դիտում՝ 1809

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW