Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքը նվազել է

24.02.2020 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վիճակագրական կոմիտե #մշակաբույս
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019-ին գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների ցանքային տարածությունը կազմել է 227,9 հազ. հա, ինչը 5,9%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

2019-ին արձանագրվել է գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի համախառն բերքի անկում, բացառությամբ՝ բոստանային մշակաբույսերի եւ խաղողի:

Հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի համախառն բերքը նվազել է 41,2%-ով եւ կազմել 198,7 հազ. տոննա, պտղինն ու հատապտղինը՝ 15,5%-ով եւ կազմել 290,1 հազ. տոննա, կարտոֆիլինը՝ 2,6%-ով (404,1 հազ. տոննա), բանջարանոցային մշակաբույսերինը՝ 1,1%-ով (621,6 հազ. տոննա):


Փոխարենը 21,0%-ով աճել է խաղողի համախառն բերքը՝ կազմելով 217,4 հազ. տոննա, 0,9%- ով բոստանային մշակաբույսերինը՝ կազմելով 128 հազ. տոննա:

2019-ին նախորդ տարվա համեմատ կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալները նվազել են:

2019-ին արտադրվել է 667,9 հազ. տոննա կաթ, ինչը 4,3%-ով պակաս է 2018-ի ցուցանիշից: Ձվի արտադրության ծավալը նվազել է 0,9%-ով եւ կազմել 720,6 մլն հատ, կենդանի քաշով մսինը՝ 0,8%-ով եւ կազմել 188,8 հազ. տոննա:

Աննա Այվազյան
Դիտում՝ 2813
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW