«Ֆիլիպ Մորրիս Արմենիա». «Առաջարկվող սահմանափակումներն անհիմն են»

24.02.2020 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#JTI #Ֆիլիպ Մորրիս Արմենիա
Նախորդ շաբաթ Banks.am-ը դիմել էր ծխախոտ ներմուծող մի քանի ընկերությունների՝ խնդրելով մեկնաբանել «հակածխախոտային» օրենքը եւ դրա հնարավոր տնտեսական հետեւանքները:

Ներկայացրել էինք JTI Armenia ընկերության տնօրեն Իվան Բախարեւի, Imperial Tobacco ընկերության մարքետ-մենեջեր Տիգրան Խաչատրյանի եւ British American Tobacco ընկերության Կովկասի եւ Մոլդովայի գրասենյակի իրավական եւ արտաքին կապերի տնօրեն Զվիադ Սխվիտարիդզեի պատասխանները:

Այսօր Banks.am-ը ներկայացնում է նաեւ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին հարցերի, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանի մեկնաբանությունը:

***

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն բազմիցս դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին՝ կոչ անելով ապահովել օրինագծի բազմակողմանի քննարկումն ու հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք եւ հրաժարվել սիգարետից։

Երկրորդ ընթերցմանը ներկայացված օրինագիծը զգալիորեն տարբերվում էր առաջին ընթերցմամբ ընդունված տեքստից եւ ներմուծում էր մի շարք նոր սահմանափակումներ էլեկտրոնային ծխախոտի ու թութունի տաքացման էլեկտրոնային համակարգերի վաճառքի եւ օգտագործման վերաբերյալ: Մեր խորին համոզմամբ, առաջարկվող սահմանափակումներն անհիմն են:

Դրանք ամբողջությամբ անտեսում են գիտական ապացույցների հսկայական ծավալը, որը վկայում է այն մասին, որ առանց ծուխ արտադրատեսակների գոլորշու մեջ առկա վնասակար եւ պոտենցիալ վնասակար նյութերի մակարդակը միջինում 95%-ով ավելի ցածր է, քան ծխախոտի ծխում։  

Այլընտրանքային արտադրատեսակների հավասարեցումը ծխախոտին հսկայական խոչընդոտներ է առաջացնում նորարարությունների, ծխախոտի համեմատ ավելի լավ այլընտրանքի հասանելիության ու դրա մասին տեղեկատվություն ստանալու համար:

Սա նշանակում է, որ Հայաստանը այլեւս չի ունենա նույն խոստումնալից զարգացումներն, ինչպես Ճապոնիան, որտեղ ավելի լավ այլընտրանքի մեկնարկից հետո ծխախոտի վաճառքը տարեկան նվազում է 9,5%-ով՝ նախկին 1,8%-ի փոխարեն՝ առանց օրենսդրության էական փոփոխությունների։ Հայաստանը այլեւս չի ունենա առաջադեմ նույն մոտեցումը, որ ունեն, օրինակ, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան, որտեղ, չնայած ծխախոտի խիստ կանոնակարգմանը, նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը դիտարկվում են որպես ծխախոտից հրաժարվելուն օգնող օրինական միջոց չափահաս ծխողների համար։  

Այլընտրանքային արտադրատեսակների՝ ծխախոտի պես կարգավորումը չի օգնում հանրային առողջապահությանը, տնտեսությանն եւ տեխնոլոգիական առաջընթացին։ Այդ արգելքները սխալ ուղերձ են հղում համաշխարհային տեխնոլոգիական հանրությանը: Ո՞վ է հաղթում այս իրավիճակում՝ ոչ ոք։
Դիտում՝ 1994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW