«Ամերիա Սերունդ». 2012-ից երիտասարդների կողքին

21.02.2020 | 18:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ
Ամերիաբանկը տեղեկացնում է, որ մեկնարկում է իր հաջողված ու սպասված ծրագրերից մեկը՝ «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձեւաչափով, նոր մոտեցումներով ու նորարար գաղափարներով:

«Ծրագիրը բացառիկ հնարավորություն է՝ նպատակասլաց, ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կենսագրությունը սկսել կամ ձեռք բերած փորձը ամրապնդել Ամերիաբանկում:

Ծրագրի հիմնական նպատակը 21-27 տարեկան երիտասարդ, նորավարտ մասնագետների համար գործարար միջավայրում ուսանելու, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ստեղծելն է:

Ծրագրի մասնակիցներն իրենք են ընտրում, թե որ ուղղությամբ են ցանկանում մասնագիտանալ՝ բիզնես, վերլուծական, թե՝ ստեղծարար: Ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ ստանալու են գործնական գիտելիքներ՝ ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին` արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Դիմորդներից պահանջվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, ստեղծագործական ճկուն միտք, նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ անընդհատ զարգանալու պատրաստակամություն եւ պատասխանատվության զգացում»,- ասված է հաղորդագրությունում:

Ծրագրի ամբողջ ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:

«Ամերիա Սերունդը» հարթակ է հանդիսանում գործատուի եւ Հայաստանի ու օտարերկրյա լավագույն թիրախային բուհերի երիտասարդ մասնագետների միջեւ` վերջինների համար ստեղծելով պրակտիկայի, մասնագիտական աճի ու առաջխաղացման հնարավորություն:

«Ամերիաբանկը, կարեւորելով կորպորատիվ մշակույթի ձեւավորումը, մոտիվացնում է երիտասարդ մասնագետներին՝ ստեղծելու նորն ու արժեքավորը, ինչպես նաեւ տալիս է զարգանալու, ինքնադրսեւորվելու եւ կայանալու հնարավորություն:

Ծրագրի ավարտին բանկում ձեռքբերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն է տրվում շարունակելու իրենց կարիերան Ամերիաբանկում՝ աշխատանքի անցնելով գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներում եւ մասնաճյուղային մեծ ցանցում»,- նշել են բանկում:

2012-ից մինչ օրս իրականացվել է 11 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 260 աշխատակից:

«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմումների վերջնաժամկետը՝ մինչեւ ս.թ. մարտի 15-ը ներառյալ:
Դիտում՝ 2275
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW