Փետրվարի 6-ին IDBank-ն իր նոր՝ ֆլագմանյան մասնաճյուղի բացումով սկիզբ է դրել բանկային նոր մշակույթի։ Նույն օրը տեղի է ունեցել Visa Signature քարտի շնորհանդեսը։IDBank-ն առաջինը Հայաստանում ներկայացրել է պրեմիում դասի այս քարտը, որը ձեռք բերելով՝ բանկի հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել բանկի անհատական եւ արտոնյալ ծառայություններից, ինչպես նաեւ բանկի եւ Visa-ի կողմից տրամադրված առավելություններից։ «Պրեմիում դասի ծառայություններից օգտվող հաճախորդներն իրենց պահանջներով պրոդուկտները զարգացնելու մեծ հնարավորություն են տալիս եւ Կովկասում անկանխիկ վճարումներ կատարելու Visa-ի ռազմավարության մասն են կազմում: Visa Signature-ը մի շարք առավելություններ ունի ճանապարհորդությունների, գնումների եւ ապրելակերպի համար, ինչպես նաեւ մեր բանկերին տարբերակման հիանալի հնարավորություն է տալիս, քանի որ նրանք կարող են ավելացնել իրենց կողմից առաջարկվող գործառույթները Visa Signature քարտում, ինչը հաճախորդներին հատկապես դուր կգա: Համոզված եմ, որ նոր Visa Signature քարտով IDBank-ի քարտապանները կունենան հարուստ փորձառություն, միաժամանակ IDBank-ը կկարողանա զարգացնել իր քարտային ուղղությունը եւ ամրապնդել հաճախորդների հավատարմությունը»,- ասել է Visa-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Քրիստինա Դորոսը:«Visa Signature քարտը տալիս է մի շարք հնարավորություններ, որոնք այն դարձնում են գրավիչ եւ հարմար։ Ունենալով այս յուրահատուկ դիզայնով քարտը՝ Դուք կստանաք պրեմիում դասի անհատական սպասարկում, որը ներառում է Privilege banking-ի ամբողջական փաթեթը, այն է՝ անհատական սպասարկում, արտոնյալ պայմաններ ծառայությունների համար, գործնական հանդիպումներ կազմակերպելու հնարավորություն եւ մանկական անկյուն, որտեղ Ձեր երեխաների հետ կզբաղվեն պրոֆեսիոնալ խաղավարները։ Բացի այդ Դուք կստանաք այլ առավելությունների մի ամբողջ փաթեթ՝ Cashback անկանխիկ գնումներից, բարձր եկամուտ դեբետային քարտի դրական մնացորդին, վարկային գիծ ունենալու հնարավորություն։ Visa Signature-ի քարտապանները կստանան նաեւ 10% զեղչ idworking-ի ծառայություններից օգտվելու համար։ Visa Signature քարտը տալիս է նաեւ օդանավակայանների պրեմիում սրահներ անվճար մուտքի հնարավորություն, Lounge Key, 24/7 Կոնսիերժ ծառայություն, Ճանապարհորդական ապահովագրություն, բժշկական աջակցություն, հատուկ պրեմիում դասի զեղչեր, արտոնյալ առաջարկներ ամբողջ աշխարհում եւ շատ այլ առավելություններ»,- ասել է բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը։ Բանկի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն էլ նշել է, որ բանկը շարունակելու է քարտային շուկայում նորամուծությունները. «IDBank-ը 2020-ի ընթացքում հանդես կգա քարտերի նկատմամբ բոլորովին նոր մոտեցմամբ։ Մենք մշակել ենք տարբերվող հայեցակարգ, որը մեր հաճախորդների համար առավել պարզ ու հասկանալի կդարձնի քարտային պրոդուկտները։ Մենք ներմուծում ենք ոչ միայն բանկային, այլ նաեւ քարտային նոր մշակույթ»:Visa Signature քարտն արդեն կարելի է պատվիրել բանկի բոլոր մասնաճյուղերում կամ թողնելով առցանց հայտ։ Քարտի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 12948