ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը

21.02.2020 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #հիփոթեքային վարկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքները եւ բարձրացնելով իր հաճախորդների համար անշարժ գույքի ձեռքբերման մատչելիությունը:

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել հետեւյալ տարեկան տոկոսադրույքներից`

- Բնակարանի գնման՝ 8,9%-13,7% (փաստացի տոկոսադրույք՝ 10,2%-15%),
- Վերանորոգում/շինարարություն՝ 9,3%-12,1%:

Հիփոթեքային վարկերի հիմնական պայմանները`

- Կանխավճար՝ սկսած 3%-ից,
- Նվազագույն ժամկետ՝ 3 տարի,
- Առավելագույն ժամկետ՝ մինչեւ 30 տարի,
- Նվազագույն գումար՝ սկսած 1 մլն դրամից,
- Առավելագույն գումար՝ մինչեւ 80 մլն դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ձեւակերպելու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկ տրամադրելու վերաբերյալ նախնական որոշում կայացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ 1,5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հիփոթեքային վարկ ձեւակերպելու բոլոր անհրաժեշտ պայմաններին  կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:
Դիտում՝ 6804

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW