Evocabank-ն ընկերություններին աշխատավարձային քարտերի առաջարկ է ներկայացնում

19.02.2020 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank
Evocabank-ն ընկերություններին աշխատավարձային քարտերի նոր առաջարկ է ներկայացնում։

Առաջարկն այն ընկերությունների համար է, որոնք փնտրում են իրենց ամենահարմար տարբերակն աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար։

«Evocabank-ի քարտերի միջոցով աշխատակիցներն իրենց աշխատավարձերը կստանան ավելի ժամանակակից, հարմարավետ եւ անվտանգ եղանակով, իսկ ընկերությունները կկրճատեն իրենց թղթաբանությունը՝ խնայելով ժամանակը»,- ասված է հաղորդագրությունում։

Evocabank-ի աշխատավարձային քարտային նախագիծն ունի մի շարք առավելություններ՝

- Աշխատակիցներին տրամադրվում են MasterCard Standard կամ Visa Classic միջազգային վճարային չիպային քարտեր, որոնք հնարավոր է օգտագործել Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ կատարել օնլայն գնումներ:

Միջազգային քարտերը նախագծի շրջանակում տրամադրվում են ամսական 150 դրամ սպասարկման վճարով:

- Կազմակերպության հիմնադիրներին եւ ղեկավարներին տրամադրվում են MasterCard Gold կամ Visa Gold չիպային քարտեր՝ անվճար, առանց սպասարկման վճարների:

- Ցանկության դեպքում առաջարկում ենք նաեւ վարկային գծեր՝
•    աշխատավարձի մինչեւ 8-ապատիկի չափով՝ աշխատակիցների համար,
•    աշխատավարձի մինչեւ 10-ապատիկի չափով՝ ղեկավարների համար:

Վարկային գծերը տրամադրվում են առանց միջնորդավճարների՝ 15% տարեկան տոկոսադրույքով դրամի համար:

Ընկերության բոլոր աշխատակիցները կկարողանան անվճար օգտվել EvocaTOUCH մոբայլ հավելվածից՝ իրականացնելով ավելի քան 200 տեսակի գործարք՝ արագ եւ հարմարավետ՝ առանց բանկ այցելելու:

«Evocabank-ը նաեւ բացառիկ հնարավորություն է տալիս՝ Ձեր ընկերության աշխատավարձերը վճարել Ձեր ընկերության դիզայնով, լոգոյով եւ բրենդինգով քոբրենդային ArCa քարտերով։ Քարտերը կարելի է օգտագործել Հայաստանում գնումներ եւ վճարումներ կատարելու համար։
Կարեւորելով մեր գործընկերների ցանկությունները՝ մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր կազմակերպությանը՝ առաջարկելով արտոնյալ սակագներ՝ կախված աշխատակիցների քանակից, գործունեության ոլորտից, աշխատավարձի ֆոնդից եւ այլ գործոններից:

Evocabank-ն արագ, պարզ եւ նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ 2020թ. հունվարի 1-ից Երեւանում 10 եւ ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր կատարվում է անկանխիկ»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 9994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW