ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ֆինանսների նախարարությանը

19.02.2020 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան #Անդրեա Վիկտորին #ԵՄ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր քննարկել են իրականացվող ծրագրերի ընթացքը եւ հետագա համագործակցության հեռանկարները:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ առաջնային նշանակություն ունեն ծրագրերի հիմքում դրվող գաղափարներն եւ վերջնարդյունքը:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նա բարձր է գնահատել Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023-ի բարեփոխումների ռազմավարության ընդունումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ առկա համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ փոխգործակցությունը:
Դիտում՝ 1793

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW