ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամներին: Ակումբի հիմնադիր Նվեր Սարգսյանը ներկայացրել է 2020-ի գլխավոր անելիքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա ապրիլին կայանալիք Armenian Business Networking միջոցառումն իրականացնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ: Հանձնակատարին է ներկայացվել նաեւ Cilicia Tun օֆլայն հաղորդակցության հարթակի ստեղծման գաղափարը, որը Հայաստանում կդառնա Սփյուռքից ժամանած գործարարների հանդիպումների եւ փորձի փոխանակման վայր: Ակումբը գործարկելու է էլեկտրոնային հարթակ եւս, որտեղ օգտատերերը կարող են ներբեռնել իրենց տվյալները, գործունեության ոլորտները, ծանոթանալ միմյանց հետ եւ համատեղ աշխատել: Tweet Դիտում՝ 1739