Հայէկոնոմբանկը նոր մասնաճյուղ է բացել Շենգավիթ վարչական շրջանում

17.02.2020 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Ռուբեն Բադալյան
Հայէկոնոմբանկը բացել է իր 52-րդ՝ «Արտաշիսյան» մասնաճյուղը, որն առաջարկում է ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ:

Բանկում նշել են, որ Շենգավիթ վարչական շրջանում «Արտաշիսյան» մասնաճյուղը երկրորդ տարածքային ստորաբաժանումն է, որը գտնվում է Արտաշիսյան 86/2 հասցեում:

Հաճախորդները ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-17:30-ը, իսկ երկու ամսվա ընթացքում՝ մինչեւ 2020թ. ապրիլի 17-ը, մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել բանկի ծառայություններից արտոնյալ սակագներով:

Բանկը ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում՝ ունենալով 29 մասնաճյուղ Երեւանում, 22-ը՝ մարզերում եւ 1-ը՝ Արցախի Հանրապետությունում:

«Մենք շարունակելու ենք առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման եւ զարգացման, միջոցների ներգրավման, ինչպես նաեւ միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում, մասնավորապես՝ նոր թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ եւ շուրջօրյա սպասարկում»,- նշել է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Ռուբեն Բադալյանը:
Դիտում՝ 2186
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW