Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները Երեւանում են

17.02.2020 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մերկատոր» #ՊԵԿ #Միքայել Փաշայան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) «Մերկատոր» ծրագրի շրջանակում իրականացված դիագնոստիկ առաքելության աշխատանքները:

Քննարկմանը ներկա են եղել ՀՄԿ փորձագետներ Ջոնաթան Ֆելոուզը եւ Սիվ Ռինգստրոմը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը կարեւորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը։ Նա ներկայացրել է մաքսային ձեւակերպումների պարզեցման, սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների եւ ՊԵԿ-ի միջեւ արդյունավետ համագործակցության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված աշխատանքները:

Այցի շրջանակում ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել եւ լրամշակվել է նաեւ 2019-ի մայիսին իրականացված առաքելության արդյունքում ՀՄԿ փորձագետների առաջարկների հիման վրա մշակված ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի նախագիծը:
Դիտում՝ 1728

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW