Արդեն մեկ տարի է, ինչ Հայբիզնեսբանկը սկսել է փոքր բիզնեսի հատվածի համար բանկային ծառայություններ մշակել բոլորովին նոր ձեւաչափով:Բանկի 2019-2021 թվականների զարգացման ռազմավարության համաձայն՝ Հայաստանի եւ Արցախի փոքր բիզնեսին աջակցելը եւ սպասարկելը բանկի կողմից դիտարկվում է որպես թիրախային ոլորտ:Փոքր բիզնեսին մատուցվող բանկային ծառայությունների ամբողջական վերագործարկումից հետո առաջին տարվա արդյունքներով՝ Հայբիզնեսբանկը կարողացել է առաջարկել վարկային պրոդուկտների ընդլայնված շարք, որն ընդգրկում է բիզնեսի կարիքների ամբողջ տեսականին: Դա նպաստել է ավելի քան 700 փոքր բիզնեսի նախագծերի ստեղծմանը, ընդլայնմանը, ինչպես նաեւ զարգացմանը:Այսօր փոքր բիզնեսի տարբեր վարկատեսակների առաջին հինգ հաճախորդները հրավիրվել են Հայբիզնեսբանկ՝ ամփոփելու եւ միասին նշելու նվաճումները: «Մեկ տարվա ընթացքում նման ցուցանիշներն իրոք տպավորիչ են»,- ասել է Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը: Նա շնորհավորել է եւ շնորհակալություն է հայտնել այդ գործառույթի հետ անմիջական կապ ունեցող բանկի աշխատակիցներին եւ փոքր բիզնեսի հատվածի հաճախորդներին: Վարչության նախագահը նշել է, որ ի դեմս Հայբիզնեսբանկի՝ նրանք ունեն մշտական եւ հուսալի ֆինանսական գործընկեր: «Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար Հայբիզնեսբանկի կողմից առաջարկվող վարկային բոլոր պրոդուկտներն առանձնանում են գործարքների ձեւակերպումների օպերատիվությամբ, վարկի տրամադրման պարզությամբ եւ հաճախորդների նվազագույն ծախսատարությամբ: Բիզնեսի զարգացման համար գումար ստանալու այսպիսի պարզեցված պայմանները հետաքրքրում են փոքր բիզնեսը ներկայացնող շատ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի:Հայբիզնեսբանկը հավատարիմ է մնում իր կարգախոսին եւ հետագայում հաճախորդներին կմատուցի ձեռքբերման եւ օգտագործման առումով մատչելի եւ պարզ պրոդուկտներ, որոնք կբարձրացնեն նրանց ֆինանսական կայունությունը եւ կստեղծեն բոլոր պայմանները սեփական տանը հուսալի ապագա կառուցելու համար»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 12690