Բանկային համակարգի կապիտալն աճել է 73 մլրդ դրամով
14.02.2020 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայաստանի բանկերի միություն (արխիվային լուսանկար)

«Բոլոր առումներով 2019-ը բարենպաստ է եղել բանկային համակարգի համար: Գրեթե բոլոր ցուցանիշներով ունենք դրական միտումներ, աճի դինամիկա: Վարկավորման որոշ ցուցանիշների առումով բավական բարձր են աճի տեմպերը: Մասնավորապես՝ հիփոթեքային վարկավորման եւ սպառողական վարկերի աճի դինամիկան կարելի է ասել աննախադեպ է: Թե՛ բանկային համակարգի կապիտալը, թե՛ շահույթը աճել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մհեր Աբրահամյանը:
Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ նշել է, որ համակարգի ակտիվները 2019-ին կազմել են 5,805 մլրդ դրամ, աճը 2018-ի համեմատ կազմել է 842 մլրդ դրամ կամ 17%-ով:
«Ընդհանուր պարտավորությունները նշված ժամանակահատվածում կազմել են 4,960 մլրդ դրամ: 2018-ի համեմատ աճը կազմել է 768 մլրդ դրամ կամ 18,3%: Վարկային ներդրումները կազմել են 3,572 մլրդ դրամ, աճը եղել է 327 մլրդ դրամ կամ 10,1%:
Շահույթը 2019-ի արդյունքներով կազմել է 78 մլրդ դրամ: 2018-ի համեմատ աճը կազմել է 15,8 մլրդ դրամ կամ 25,4%»,- մանրամասնել է ՀԲՄ տնօրենը:
Նա ընդգծել է, որ դրամով եւ արտարժույթով վարկերի տրամադրումը գրեթե հավասարվել են:
Անդրադառնալով վճարային քարտերին՝ Սեյրան Սարգսյանը նշել է, որ 2019-ին վճարային քարտերի քանակը կազմել է 2 390 376, ինչը 2018-ի համեմատ ավելացել է 366 306-ով կամ 18,1%-ով:
«Անկանխիկ գործարքների համար Հայաստանում գրեթե բոլոր միջազգային համակարգերի քարտերը սպասարկվում, իսկ մի մասն անգամ թողարկվում է մեր բանկերի կողմից: Վերջերս ավելացել են նաեւ չինական եւ ճապոնական վճարահաշվարկային համակարգերի քարտերը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ավանդներին, Սեյրան Սարգսյանի խոսքով՝ բնակչության 57%-ը դեռեւս նախընտրում է ավանդները պահել արտարժույթով, 43%-ը՝ դրամով:
Արփի Ջիլավյան
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: