Ֆիզանձանց կողմից ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների չափերը կնվազեցվեն

13.02.2020 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ապրանքներ #Դավիթ Անանյան
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները նվազեցնելու մասին նախագծին:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագայում՝ այդ ապրանքները առեւտրային շրջանառության մեջ ներգրավման ռիսկ:

«Օրինակ՝ միս եւ մսի ենթամթերքների, կանթամթերքի, բնական մեղրի ներմուծման համար սահմանված 30 կգ-ն իջեցվում է 25 կգ: Սուրճի, թեյի համար սահմանված 15 կգ-ն իջեցվում է 10-ի»,- նշել է ՊԵԿ նախագահը:

Որոշմամբ ներկայացված կարգավորումները տարածվելու են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման նկատմամբ:

Ապրանքների ցանկին եւ փոփոխված չափաքանակներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 2536
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai