Խնայբանկի ավանդների փոխհատուցման տրամադրման շրջանակը կընդլայնվի

13.02.2020 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարուհի Բաթոյան #ավանդ #կառավարություն
ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կվերապահվի մինչեւ 1936թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձանց:

Այս մասին որոշման նախագիծն հավանության է արժանացել ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ մինչեւ 1993-ի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք կվերապահվի նաեւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածք¬ների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ՝ այդ համայնքներից զորակոչված՝ 2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց:

«Նախորդ կարգավորման համաձայն՝ ԽՍՀՄ խնայբանկում ներդրված միջոցների փոխհատուցում կարող էին ստանալ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձիք, սակայն, «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» ՀՀ կառավարության N 1231-Ն որոշման համաձայն՝ բնակչության պետական ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի հասցեն փոխվում է՝ զինծառայության զորակոչվելիս: Այսինքն՝ ստացվում էր, որ զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով հաշվառումից դուրս գալու եւ դրա հետեւանքով 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ սահմանամերձ համայնքներում հաշվառված չլինելու պատճառով անձիք սահմանափակվում են ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից»,- փոփոխության անհրաժեշտությունը բացատրել է Զարուհի Բաթոյանը:

2020-ին նշված ծրագրի համար նախատեսվել է 1,2 մլրդ դրամ:
Դիտում՝ 3294
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW