JTI ընկերությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում կոչ է արել Հայաստանի Ազգային Ժողովին «լսել հայ հասարակությանը հուզող իրական խնդիրները» եւ «կենտրոնացնել ռեսուրսները իրոք կարեւոր հարցերի վրա, փոխարենը իրականացնելու այնպիսի քաղաքականություն, որը հայտնի է, որ այլուր ձախողվել է»:JTI-ը hայկական շուկայում ներկայացնում Winston, Camel, Sobranie, LD, Monte Carlo եւ Donskoy Tabak ապրանքանիշերը: Հաղորդագրության մեջ ասված է.«Մինչ ՀՀ Ազգային Ժողովը պատրաստվում է հաստատել նոր օրենսդրական փաթեթ, որը կսահմանի ծխախոտի այսպես կոչված «պարզ» փաթեթավորումը (այսուհետ՝ Միատեսակ փաթեթավորում), «Ջեյ Թի Այ» ընկերության կողմից պատվիրված եւ անկախ հետազոտությունների առաջատար «Էմ Փի Ջի» ընկերության կողմից անցկացված նոր հետազոտությունը բացահայտում է, որ հարցվածների մեծամասնությունը կասկածի տակ է դնում այդ մոտեցման արդյունավետությունը՝ 69%-ը կարծում է, որ Միատեսակ փաթեթավորումը չի կարող ստիպել չափահաս ծխողներին հրաժարվել ծխելու սովորությունից: Հարցման արդյունքները ցույց են տալիս նաեւ, որ կարգավորման դաշտում հասարակության համար շատ ավելի կարեւոր եւ արդիական խնդիրներ կան:Հարցման ժամանակ, երբ մարդկանց խնդրել են դասակարգել կարգավորումները ըստ կարեւորության՝ Միատեսակ փաթեթավորումը վերջին տեղն է զբաղեցրել (հարցման մասնակիցներից միայն 20% այդ խնդիրը համարում «շատ կարեւոր»): Հարցվածների համար առավել կարեւոր եւ առաջնային գերակայությունների շարքում նշվել են՝ Առողջապահական համակարգից կոռուպցիայի վերացումը, որը դիտվում է որպես թիվ 1 գերակայություն (գրեթե բոլոր հարցվածները՝ 96% նշել են այն որպես կարեւոր), երկրորդ հորիզոնականում գործող կանոնակարգերի ավելի լավ կիրառումն է դեռահասներին ծխախոտ ձեռք բերելու հնարավորությունները կանխելու համար (հարցվածների 93% նշել են, որ այդ հարցը կարեւոր է), եւ երիտասարդության շրջանում կրթության եւ գովազդի ներդրումը ծխելու ռիսկերի տեղեկացման վերաբերյալ կարեւորվում է հարցվածների 88% կողմից։«Միատեսակ փաթեթավորումը դա ապրանքանիշերի օգտագործման արգելք է: Այն պահանջում է գույների, պատկերների, պատկերանշանների եւ ապրանքային նշանների հեռացում ծխախոտային տուփերի վրայից, բրենդի անվանմամբ միատեսակ փոքր չափի տեքստային տպագրությամբ եւ միանման ֆոնային գույնով բոլոր ապրանքանիշերի համար»,- ասել է Բելառուսի եւ Կովկասի JTI-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Ֆյոդորովը: «Հետազոտությունը ցույց է տալիս, որ կարգավորումն իրականացվում է այն ժամանակ, երբ հարցվածների ճնշող մեծամասնությունը (90%) նույնիսկ չգիտի, թե որն է Միատեսակ փաթեթավորումը: Սա շատ մտահոգիչ է: Այնուամենայնիվ, հարցումները ցույց են տալիս, որ երբ մարդկանց պատշաճ կերպով բացատրվել է թե ինչ է իրենից ներկայացնում Միատեսակ փաթեթավորումը, 69%-ը կարծում է, որ այս արգելքը չի համոզի ծխողներին ծխելը դադարեցնել», - ավելացրել է նա:Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարցվածների 60%-ը կարծում է, որ պարզ փաթեթավորումը մեծ հավանականությամբ կհեշտացնի կեղծարարների կողմից ծխախոտի փաթեթավորումը եւ էապես կմեծացնի Հայաստանում վաճառվող ապօրինի ծխախոտի քանակը: Չնայած այս պահին դա մեծ խնդիր չէ, սակայն շատ կարեւոր խնդիր է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համատեքստում:Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց փոխել իր իմիջը միջազգային ասպարեզում՝ որպես օրենքը հարգող երկիր, որը պաշտպանում է միջազգային ներդրումները եւ պահպանում է Տնտեսական Համագործակցության եւ Զարգացման Կազմակերպության կողմից կիրառվող կարգավորումների բարելավման սկզբունքները: Միատեսակ փաթեթավորման առաջարկը դեմ է այս ջանքերին: Այն հակասում է նաեւ ԵՏՄ-ի շրջանակներում ՀՀ պարտավորություններին, որոնք սահմանում են միանման կանոնների համակարգ տարածաշրջանում:Միեւնույն ժամանակ ցանկանում ենք շեշտել, որ նախագծում առաջարկված միատեսակ փաթեթավորման պահանջը հակասում է Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51, 52 եւ 53-րդ կետերի հիմնական սկզբունքներին, որոնք պարտադիր են միության անդամ-պետությունների համար: Նշված հակասություններից խուսափելու նպատակով ծխախոտի արտադրանքների համար առաջարկվող դրույթները, որոնք կապված են տեխնիկական կանոնակարգերին, այդ թվում նաեւ փաթեթավորմանը եւ մակնշմանը, հարկավոր է հեռացնել նախագծից եւ տվյալ հարցը բարձրացնել ԵՏՄ մակարդակ:Կարեւոր է նշել, որ Ավստրալիայում, որտեղ յոթ տարի առաջ ներդրվեց Միատեսակ փաթեթավորում, այդ փորձը ձախողվեց. երկարաժամկետ ծխելու մակարդակի անկումը փաստորեն դադարեց: Համանման պատկեր է նկատվել Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիայի հանրային իշխանությունների կողմից հրապարակված եւ Ֆրանսիայի առողջապահության նախարարի կողմից մեկնաբանված տվյալները ցույց են տալիս, որ Միատեսակ փաթեթավորումը որեւէ տեսանելի ազդեցություն չի ունեցել ծխախոտի վաճառքի վրա: Սա նաեւ համահունչ է վերջին փորձագիտական վերլուծություններին, որոնք ցույց են տալիս, որ Միատեսակ փաթեթավորման գործարկումը Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում ծխախոտի սպառման վրա նկատելի ազդեցություն չի ունեցել:«Հայաստանի հասարակությունը հայտնել է իր կարծիքը: Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին լսել նրանց հուզող իրական խնդիրները եւ կենտրոնացնել ռեսուրսները իրոք կարեւոր հարցերի վրա, փոխարենը իրականացնելու այնպիսի քաղաքականություն, որը հայտնի է, որ այլուր ձախողվել է», - եզրափակել է Կոնստանտին Ֆյոդորովը»: Tweet Դիտում՝ 8479