Հայաստանը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի եւ կապիտալի ներգրավմամբ

11.02.2020 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Աբդալլահ Երկրորդ #Հորդանան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հորդանանի հետ հարաբերությունները որպես ռազմավարական գործընկերության ուղղություն են տեսնում:

«Ես ուրախ եմ, որ Ձեզ հետ գործարարների պատվիրակություն է եկել, եւ մենք պատրաստվում ենք ստորագրել կոնկրետ փաստաթուղթ մեր հարաբերություններն առավել լավացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու համար»,- նշել է վարչապետը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպմանը:

Աբդալլահ Երկրորդը հույս է հայտնել, որ սա լինելու է իր բազմաթիվ այցերից մեկը Հայաստան.

«Ինձ այնքան ջերմորեն հյուրընկալեցին երեկ Հայաստան ժամանելու հենց առաջին պահից: Մենք դեռ միասին շատ անելիքներ ունենք, եւ ինձ թվում է դա Դուք էլ կհաստատեք: Ես շատ լավատես եմ եւ ու հիացած Ձեր ընդունելությամբ»:


Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի եւ կապիտալի ներգրավմամբ:

Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ իրենք հետաքրքրված են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում համագործակցությամբ:

Աբդալլահ Երկրորդը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան:
Դիտում՝ 1689

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW