Երեւանում կայացել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը

10.02.2020 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Տարեկ Համուրի
Այսօր Երեւանում կայացել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ համաժողովը մեծապես կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը:

«Մենք կցանկանայինք, որպեսզի Հորդանանի մասնավոր հատվածը բացահայտեր իր համար Հայաստանը: Մենք իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն՝ չկիրառելով գրեթե որեւէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ։ Այսօր ստեղծել ենք արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ»,- նշել է նախարարը։

Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել գործարարներին, որպեսզի բոլոր պայմանավորվածություններն իրականություն դառնան առանց խոչընդոտների։

Հորդանանի արդյունաբերության, առեւտրի եւ մատակարարումների նախարար Տարեկ Համուրին էլ շեշտել է.

«Մասնավոր սեկտորը բավականին խանդավառված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատմամբ: Կարծում եմ՝ ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ ծրագրեր կունենանք»։  

Համաժողովի ընթացքում ստորագրվել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ  Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առեւտրի եւ մատակարարումների նախարարության միջեւ տնտեսական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։
Դիտում՝ 1833

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW