Աշխարհի թոփ 10 մարքեթինգային-քրաուդֆանդինգային ընկերություններից մեկը համարվող հայկական The Crowdfunding Formula-ն (TCF) մարտի 2-ից արդեն 4-րդ անգամ կմեկնարկի Growth Formula եռամսյա անվճար ծրագիրը՝ թվային մարքեթինգով հետաքրքրվող երիտասարդներին կրթելու եւ իր թիմ հրավիրելու համար:«Շուկան առաջարկվում է տարատեսակ վերապատրաստումներ՝ «պահանջված» մասնագիտությունների մասով, բայց ստացվում է, որ անգամ գերազանցությամբ բուհը ավարտած մասնագետը չի կարողանում գտնել հետաքրքիր եւ հնարավորություններ տվող աշխատանք։ Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց թվային մարքեթինգը լավագույն հնարավորություններից եւ ամենապահանջվածներից մեկն է։ Այն ունի մի կարեւոր առանձնահատկություն՝ հնարավորություն աշխատել եւ մրցել թվային տիրույթներում՝ ամբողջ աշխարհը դիտարկելով որպես պոտենցիալ շուկա։ Այսինքն, թվային մարքեթինգի մասնագետը, գտնվելով Հայաստանում, կարող է զբաղվել ԱՄՆ շուկայում որեւէ ծառայության կամ պրոդուկտի առաջմղմամբ։ Դա պահանջում է անընդհատ կատարելագործվել, որպեսզի մրցունակ լինել եւ պատրաստ՝ ավելի շատ գումար վաստակելու»,- ասված է ընկերության հաղորդագրությունում: Growth Formula ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան անվճար սովորել եւ գործնականում կիրառել մարքեթինգի ամենավերջին հմտությունները։Մասնակիցները կստանան կրթաթոշակ ամբողջ ծրագրի ընթացքում, իսկ ավարտին նրանց սպասում է TCF-ից աշխատանքի առաջարկ։ «Ծրագիրը շարունակական է, եւ այն միանշանակ կնպաստի Հայաստանում գործազրկության նվազեցմանը, տնտեսական աճի խթանմանը, ինչպես նաեւ մրցունակ երիտասարդ մասնագետների պատրաստմանը»,- նշել են ընկերությունում:Ծրագրի մանրամասներին ծանոթանալու եւ գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով։Ընկերության մասին Forbes-ի անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ։ Tweet Դիտում՝ 2214