Հայաստանի սննդի վերամշակման ոլորտի 23 առաջատար ընկերություն այսօր մասնակցում է Մոսկվայում մեկնարկած ProdExpo 2020 խորագրով հնգօրյա ցուցահանդեսին:Ցուցահանդեսը համարվում է ոլորտի համար տարվա առանցքային միջոցառումներից մեկը, որին մասնակցող 70 երկրից ավելի քան 2700 ընկերություն ցուցադրում է իր նորագույն արտադրանքը եւ փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ։ «Ակնկալում ենք, որ մասնակից ընկերությունները կընդլայնեն համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ինչպես նաեւ կստեղծեն նոր գործնական կապեր թիրախային շուկաների գործընկերների հետ»,- նշել է Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ցուցահանդեսին համակարգող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը:Ակնկալվում է նաեւ, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 70 000 հազար այցելու՝ 112 երկրից: Tweet Դիտում՝ 1539