ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր տարածք

10.02.2020 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Բուրաստան Մովսիսյան
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ բանկի «Բերդ» մասնաճյուղը վերաբացվել է նոր՝ ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածքում՝ ք. Բերդ,  Մաշտոցի փողոց 26/6 հասցեում:

««Բերդ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական տրամադրության ներքո, իսկ ժապավենը կտրեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության անդամ Բուրաստան Մովսիսյանը ու Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի լիովին նոր եւ ժամանակակից «Բերդ» մասնաճյուղը հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել շուրջօրյա ինքնասպասարկման գոտուց, որտեղ տեղադրված են cash-in բանկոմատ ու վճարային տերմինալ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան համալրել եւ կանխիկացնել իրենց բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր եւ վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում»,- ասված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել պրոդուկտների եւ ծառայությունների ամբողջ շարքից՝

- դրամական փոխանցումների իրականացում,
- հաշիվների համալրում,
- ավանդային ու վարկային պրոդուկտների ձեւակերպում,
- կոմունալ վճարումների կատարում,
- բանկի աշխատակիցների խորհրդատվություններ եւ այլն:

Մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-17:00-ը:
Դիտում՝ 6787
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW