ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ հայտարարել է WiMAX տեխնոլոգիայի հիման վրա Հայաստանում անլար լայնաշերտ ցանցի շինարարության մեկնարկի մասին

31.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 31 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԿՈՄՍՏԱՐ-Միացյալ ՀեռաՀամակարգեր” (ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ) ընկերությունն այսօր հայտարարել է WiMAX տեխնոլոգիայի հիման վրա Հայաստանում անլար լայնաշերտ ինտերնետային ցանցի շինարարության մեկնարկի մասին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ-ում, ցանցի կոմերցիոն շահագործման մեկնարկը նախատեսվում է 2008 թվականի երկրորդ կեսին:

WiMAX ցանցի շինարարությունը Հայաստանում իրականացվում է “Կորնետ” օպերատորի (մտնում է “Քոլլնետ” հեռահաղորդակցային օպերատորների խմբի մեջ, որի սեփականատերն է “ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ”-ը) հիմքի վրա:

2007 թվականի դեկտեմբերին “ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ”-ն անցկացրեց բազային կայանների սարքավորումների մատակարարման մրցույթ, որի արդյունքներով մատակարար է դարձել ամերիկյան Airspan Networks ընկերությունը:

Այս տարի “ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ”-ը կկառուցի 24 բազային կայաններ, կապը որոնց միջեւ կհաստատվի վարձակալված օպտիկա-մալուխային գծերի եւ մասամբ ռադիոկամուրջների միջոցով:

“ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ”-ը նախատեսում է WiMAX ցանցի վրա մատուցել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են բարձր արագության Ինտերնետի մուտք, մուլտիմեդիա կոնտենտի փոխանցում, ձայնային ծառայություններ (VoIP), տվյալների փոխանցում, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) ստեղծում:

“WiMAX-ն ամենաառաջավոր եւ հեռանկարային տեխնոլոգիաներից է, որը թույլ է տալիս մատուցել հեռահաղորդակցային ծառայությունների ամենալայն տեսականին: Մենք նախատեսում ենք ցանցն առեւտրային շահագործման հանձնել արդեն այս տարի, եւ կդառնանք առաջին եւ ամենախոշոր օպերատորը Հայաստանում, որը կտրամադրի անլար լայնաշերտ Ինտերնետի մուտք”,- ասել է “ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ” ԲԲԸ նախագահ Սերգեյ Պրիդանցեւը:

“ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ”-ը մտնում է ԱՖԿ “Սիստեմա” խմբի մեջ, որը նաեւ MTC բջջային օպերատորի սեփականատերն է: MTC-ին են պատկանում է “Վիվասել” բջջային օպերատորի բաժնետոմսերի 80%-ը: Այս տարվա հունվարին MTC-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում չէր բացառել “Վիվասելի” եւ “Կորնետի” ծառայությունների կոնվերգենցիայի /համակցման/ հնարավորությունը:

“Կոնվերգենտ նախագծերի իրականացումը հնարավոր է, մենք պատրաստ ենք ուսումնասիրել այդպիսի ծառայությունների իրականացման առաջարկներն ու գնահատել դրանց նպատակահարմարությունը, այդ թվում` հնարավոր համատեղ նախագծերը “Կոմստար-ՕՏՍ”-ի հետ”,- նշել էր Լեոնիդ Մելամեդը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6682
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW