Բավրայում մաքսանենգության խոշոր դեպք է բացահայտվել

06.02.2020 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Բավրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ այս գիշեր Բավրայի մաքսատանը մաքսանենգության խոշոր դեպք է բացահայտվել, որում ներգրավված են եղել մաքսային ծառայության մի շարք աշխատողներ:

«Այդ մարդիկ մեքենաներ են ներկրել կամ աջակցել են ներկրելուն, առանց որեւէ մաքսային ձեւակերպման: Այսինքն՝ եկել եւ ուղղակի անցել են մաքսային սահմանով»,- կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետը:

Նա նաեւ ընդգծել է, որ իրենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ են անելու Հայաստանից:

«Մեր կամքին թող որեւէ մեկը չկասկածի, նրանք ովքեր կասկածում են, կճաշակեն կասկածների ամենադառը պտուղները»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1611

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW