ՀՀ նախագահը հանդիպել է Alcatel-Lucent եւ Knightsbridge Group նախագահների հետ

31.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 31 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Երեւանում ընդունել է Alcatel-Lucent ընկերության նախագահ Սերժ Չուրուքին եւ Knightsbridge Group ընկերության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում, Սերժ Չուրուքը նախագահին ներկայացրել է Alcatel-Lucent-ի գործունեությունը, նշելով, որ ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրագործել մի շարք ծրագրեր:

Զրուցակիցները խոսել են գիտահետազոտական, տնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի, արագ եւ բարձրորակ ինտերնետային կապ ապահովելու բնագավառում համագործակցության վերաբերյալ:
Կարեւորելով փոխշահավետ գործակցությունը, Ռոբերտ Քոչարյան առաջիկա տարիների համար գերնպատակ է համարել զուտ ծրագրավորման աշխատանքից բարձր տեխնոլոգիաների արտադրության անցնելը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ այս տարվա հունվարի 22-ին Արմեն Սարգսյանն Աշգաբադում հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հետ եւ ասել էր, որ Knightsbridge Group-ը պատրաստ է հանդես գալ որպես Թուրքմենստանում անլար լայնաշերտ ցանցերի ներդրման նախագծի օպերատոր եւ ներդնող:

Արմեն Սարգսյանը նաեւ ներկայացրել էր Թուրքմենբաշի քաղաքում ժամանակակից նավահանգստի կառուցման, էներգետիկ համագործակցության զարգացման, նավթի ու գազի արդյունահանմանն ու վերամշակմանը մասնակցելու առաջարկները:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել էր, որ հնչած առաջարկներն “արժանի են ուշադիր եւ մանրամասն ուսումնասիրության”: Նա նաեւ Knightsbridge Group-ին առաջարկել էր քննարկել ցեմենտի գործարանների շինարարության միջազգային մրցույթներին ընկերության մասնակցելու հնարավորությունը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8097
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW