IDBank-ն ազդարարել է «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի երրորդ փուլի մեկնարկը։ Ծրագրի արդյունքում, որը մեկնարկել էր դեռեւս 2019-ին եւ անցկացվել երկու անգամ, շուրջ 25 ուսանող սկսել եւ շարունակում են իրենց կարիերան IDBank-ի հետ։ «Հաշվի առնելով, որ կրթական ծրագրերը Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւորագույն ուղղություններից մեկն են, ինչպես նաեւ 2019-ին անցկացված ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերի հաջողությունը եւ ուսանողների շրջանում առաջացած մեծ հետաքրքրությունը, IDBank-ն այս տարի եւս շարունակելու է ներդրումներ անել կրթության ոլորտում՝ ապահովելով աշխատանքային փորձ չունեցող ուսանողներին աշխատանքի հնարավորությամբ»,- ասել է բանկի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը։ Ծրագիրը հնարավորություն կտա աշխատանքային փորձ չունեցող ուսանողներին երեք լիարժեք ամիս անցկացնել Բանկում՝ հագեցած տեսական եւ պրակտիկ դասընթացներով եւ նրանցից շատերի հետ կկնքվեն աշխատանքային պայմանագրեր։3 ամիս տեւողությամբ ուսումնական դասընթացը կմեկնարկի մարտին, ուսուցումն իրականացվելու է բաժնի եւ վարչության ղեկավարների մակարդակով՝ անհատական եւ խմբային ձեւով եւ ներառելու է բանկային ոլորտին առնչվող կարեւորագույն թեմաները: Ձեռք բերած գիտելիքները ուսանողները ծրագրի երկրորդ մասում հնարավորություն կունենան կիրառել արդեն բանկի մասնաճյուղերում եւ գլխամասի բաժիններում։«Դասընթացների ավարտին իրենց լավագույնս դրսեւորած անփորձ ուսանողները լիովին պատրաստ կլինեն աշխատել բանկում՝ համալրելով IDBank-ի նորարար թիմը:IDBank-ի կրթական ծրագրերն ունենալու են շարունակական բնույթ եւ ուղղված են լինելու ոչ միայն ուսանողներին, այլ նաեւ առավել լայն հասարակությանը՝ ընդգրկելով ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 9739