Կոնվերս Բանկը եւ ՎԶԵԲ-ը 8 մլն դոլարին համարժեք դրամի երկու վարկային պայմանագիր են ստորագրել

31.01.2020 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ՎԶԵԲ #վարկ
Կոնվերս Բանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրել են 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի երկու վարկային պայմանագիր:

Տրամադրվող վարկային միջոցներից 6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը Կոնվերս Բանկի կողմից կուղղվի Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 2 մլն դոլարին համարժեք դրամը՝ կանանց կողմից կառավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրի շրջանակում։   

«Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը հանդիսանում է բանկի ռազմավարության գերակա ուղղություններից մեկը, եւ մենք շատ բարձր ենք գնահատում մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ընդլայնումն այս ուղղությամբ: ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված դրամային ֆինանսավորումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի մասնավոր հատվածի համար, քանի որ այն թույլ կտա մեզ ավելացնել տեղական արժույթով տրամադրվող մեր ձեռնարկատիրական վարկերի ծավալը՝ դրանով իսկ աջակցելով փոքր եւ միջին բիզնեսի, մասնավորապես կանանց ձեռնարկատիրության զարգացմանն ու նրանց համար ֆինանսական միջոցների հասանելիությանը»,- նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեն հավելել է.

«Կոնվերս Բանկը 2008-ից ի վեր մեր գործընկերն է: Մենք ուրախ ենք շարունակել եւ ամրապնդել մեր համագործակցությունը: Մեր կողմից ստորագրվող այս նոր վարկային համաձայնագրերը  նպատակ ունեն  աջակցել Երեւանի եւ Հայաստանի մարզերի ձեռնարկություններին: Դրանք  կապահովեն  ֆինանսական միջոցների հասանելիություն նաեւ գործարար կանանց համար՝ այդպիսով խթանելով տնտեսական աճը։ ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը, որը մենք նախատեսում ենք տրամադրել լրացուցիչ խորհրդատվության հետ մեկտեղ, նպատակ ունի հնարավորություն ընձեռել գործարար կանանց զարգացնելու եւ ընդլայնելու իրենց բիզնեսը»։

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է սկսած 2008-ից: 2009-ից բանկը հանդիսանում է Առեւտրի խթանման ծրագրի գործընկեր, որի շրջանակում 2016-ին բանկը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն» մրցանակին, իսկ 2019-ին՝ «Տարվա գործարք-կանաչ առեւտուր» մրցանակին:
Դիտում՝ 8718
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW