Տիգրան Սարգսյանը պարգեւատրվել է ՌԴ կառավարության մեդալով

31.01.2020 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Սարգսյան #մեդալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պարգեւատրվել է Ստոլիպինի I աստիճանի մեդալով՝ ԵԱՏՄ-ի ամրապնդման եւ զարգացման գործում մատուցած ծառայությունների համար:

Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ-ի մամուլի ծառայությունը:

Ստոլիպինի մեդալը ՌԴ կառավարության պարգեւն է, հիմնադրվել է 2008թ. եւ անվանակոչվել է Ռուսական կայսրություն նախարարների Խորհրդի նախագահ Պյոտր Ստոլիպինի պատվին:

Այս մեդալը խրախուսանք է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական խնդիրների լուծման, այդ թվում՝ ՌԴ կառավարության երկարաժամկետ նախագծերի իրականացման համար:

Ստոլիպինի I աստիճանի մեդալով տարբեր ժամանակներում պարգեւատրվել են Ալեքսեյ Կուդրինը, Սերգեյ Սոբյանինը, Յուրի Չայկան, Վալենտինա Մատվիենկոն, Նիկոլայ Ռիժկովը եւ այլք:

Այսօր Տիգրան Սարգսյանը թողնում է (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի պաշտոնը: Նրան կփոխարինի Բելառուսի նախկին վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը:
Դիտում՝ 5039

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW