IDBank-ը՝ SWIFT gpi համակարգի անդամ

31.01.2020 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #SWIFT gpi
IDBank-ը Հայաստանում առաջիններից է, որ սկսել է կիրառել SWIFT global payment innovation (gpi) համակարգը։

SWIFT gpi ինովացիոն համակարգի միջոցով IDBank-ը կատարելագործում է իր հաճախորդներին մատուցվող ծառայությունները՝ ապահովելով միջազգային փոխանցումների արագության եւ կանխատեսելիության աննախադեպ մակարդակ։  

gpi Tracker ինտերակտիվ հավելվածի միջոցով IDBank-ն իրական ժամանակում վերահսկում է փոխանցման կարգավիճակը եւ ստուգում փոխանցման ճանապարհին յուրաքանչյուր բանկի գծով տեղեկատվությունը՝ ներառյալ ամեն փուլում գանձվող միջնորդավճարները։  

Երբ փոխանցումը հասնում է շահառուին, gpi Tracker-ն այդ մասին բանկին ծանուցում է ուղարկում։ Միջին հաշվով, gpi վճարումների 40%-ը հաշվեգրվում են վերջնական շահառուներին 5 րոպեի ընթացքում, 50%-ը՝ 30 րոպեի, եւ գրեթե 100%-ը 24 ժամվա ընթացքում։

«SWIFT gpi նորարար համակարգը կնպաստի մեր կորպորատիվ եւ մանրածախ հաճախորդների համար միջազգային փոխանցումների էֆեկտիվության ու թափանցիկության ապահովմանը։ Հավատարիմ լինելով մեր հաճախորդներին նորարարական լուծումներ մատուցելու եւ սպասարկման լրացուցիչ արժեք հաղորդելու գաղափարին՝ մենք նպատակ ունենք մշակել նոր արդյունավետ պրոդուկտներ՝ հիմնվելով SWIFT gpi-ի առավելությունների վրա»,- ասել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

«Մենք ուրախ ենք տեսնել IDBank-ը SWIFT gpi ընտանիքում: Միանալով SWIFT gpi-ին՝ IDBank-ը հնարավորություն կունենա իր հաճախորդներին առաջարկել իր տեսակի մեջ լավագույն միջազգային փոխանցումների ծառայությունը, որն արագ է, նորարար, թափանցիկ եւ վերահսկվող: Մենք ակնկալում ենք աշխատել IDBank-ի հետ նաեւ հաճախորդներին առաջարկվող լուծումների ցանկում gpi-ի նոր ծառայությունների ինտեգրման փուլում եւ խրախուսում ենք Հայաստանի մյուս բանկերին հետեւել այս օրինակին»,- ասել է SWIFT-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ղեկավար Եկատերինա Կալինինան:

SWIFT gpi համակարգը ներդրվել է 2017 թվականին եւ դրանից ամբողջ աշխարհում արդեն իսկ օգտվում է շուրջ 830 ֆինանսական հաստատություն։ Օրական մեկ միլիոն միջազգային փոխանցում է իրականացվում gpi-ի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս բանկերին եւ նրանց հաճախորդներին օգտվել համակարգի բոլոր առավելություններից։
Դիտում՝ 12649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW