Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ-ում խտրական գնագոյացման մասին

31.01.2020 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծել է ԵԱՏՄ-ում դեռեւս գոյություն ունեցող խոչընդոտների եւ սահմանափակումների վերացման կարեւորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձեւավորմանը:

«Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ եւ տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա»,- Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում եւ աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման եւ իրականացման գործընթացին:

«Կարծում ենք, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձեւավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների եւ ծառայությունների սպառողի, արտադրողի եւ վաճառողի միջեւ հեռավորությունը:

Դա էապես կնվազեցնի առաքման, ինչպես նաեւ ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով ավելի կատարյալ դարձնելով»,- հավելել է Հայաստանի վարչապետը:
Դիտում՝ 9495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW