ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բազմապատկել ՀՀ դրամով խնայողությունները՝ պահելով այն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող կուտակային հաշիվներում:Կուտակային հաշվում առկա միջոցները կարող են համալրվել եւ ելքագրվել ցանկացած ժամանակ, առանց կուտակված տոկոսագումար կորցնելու՝ ապահովելով տարեկան 1,5%-9,5% տոկոսադրույք (տարեկան եկամտաբերություն՝ 1,51%-9,92%):ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակային հաշիվն անժամկետ խնայատուփ է, որը համատեղում է ավանդի անվտանգությունը եւ բանկային հաշվի ճկունությունը: ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակային հաշվի հիմնական պայմաններն են. - հաշվի անվճար բացում,- նվազագույն եւ առավելագույն գումարի բացակայություն,- առանց սահմանափակումների միջոցների համալրում եւ ելքագրում,- ամսական հաշվի սպասարկում՝ անվճար, եթե օրացուցային ամսվա ընթացքում կուտակային հաշվի ամենօրյա մնացորդը կազմել է 10 000 դրամ կամ ավելի: Հակառակ դեպքում՝ 390 դրամ:- տոկոսների վճարում՝ ամսական կապիտալիզացիայով,- ամսական տոկոսադրույքը հաշվարկվում է վերջին երեք ամիսների (ներառյալ ընթացիկ ամսվա) կուտակային հաշվի նվազագույն կանխիկ մնացորդի հիման վրա եւ կապիտալացվում է հաշվի փաստացի մնացորդի վրա:«Կուտակային հաշիվ կարող եք բացել՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից մեկը կամ օգտվել Վիդեո Բանկ ծառայությունից:Կուտակային հաշիվը համալրելը նույնքան հեշտ եւ հարմար է, որքան այն բացելը` Մոբայլ/ Ինտերնետ Բանկ, Վիդեո Բանկ ծառայությունների միջոցով, ինչպես նաեւ ավելի քան 4,000 վճարային տերմինալների միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է իրենց կուտակային հաշիվները համալրել ավտոմատ կերպով՝ Պարբերական վճարման հանձնարարական ծառայության միջոցով, որն ապահովում է ծառայության ավելի հարմարավետ օգտագործումը: Պարբերական վճարման հանձնարարական ծառայություն կարելի է ձեւակերպել Կուտակային հաշիվը բացելու պահին՝ դրանով իսկ բանկին հանձնարարելով հատուկ հաճախականությամբ (ամսական, եռամսյակային եւ այլն)` ավտոմատ համալրել հաճախորդի կուտակային հաշիվը այլ հաշիվների մուտքերից (աշխատավարձ, վարձավճարներ եւ այլ): Որքան մեծ է Կուտակային հաշվի մնացորդը եւ որքան երկար է գումարը պահպանվում հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,5%-9,5% դրամով՝ կախված ժամկետից եւ գումարի չափից: Tweet Դիտում՝ 4234