Կոնվերս Բանկը գործարկել է արտերկրից ավանդների առցանց ներգրավման «Հայլենդ» հարթակը

30.01.2020 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Հայլենդ
Կոնվերս Բանկը՝ «Հայլենդ» ընկերության հետ գործակցության շրջանակում սկսել է առցանց ավանդների ներգրավումը www.haylend.com կայքի միջոցով:

«Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին եւ այս պահին միակ բանկն է, որ հարթակի շնորհիվ հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններում բնակվող անձանց, այդ թվում՝ սփյուռքահայերին ավանդ ներդնել բանկում բարենպաստ պայմաններով: Նախագծի իրականացումը հնարավորություն է տալիս կատարելագործել եւ ընդլայնել թվային բանկային ծառայությունների մատուցման աշխարհագրությունը՝ ներդնելով թվային հարթակներում բանկային ծառայությունների մատուցման նոր մշակույթ»,- ասել են Կոնվերս Բանկում:

Արտերկրից դրամային եւ դոլարային ավանդները կներգրավվեն մինչեւ 4 տարի ժամկետով՝ համապատասխանաբար մինչեւ 10 եւ 5,75% տարեկան դրույքաչափով:

Ավանդի նվազագույն գումարը 2000 դոլարն է եւ 1 մլն դրամը:

Տոկոսագումարների վճարումը նախատեսված է ավանդի ժամկետի ավարտին:

Սկզբնական շրջանում ծառայությունները հասանելի են լինելու ԱՄՆ-ում, այնուհետեւ նաեւ` Ասիայում եւ Եվրոպայում:
Դիտում՝ 12171

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW