Նոբելյան մրցանակակիր. Bitcoin-ի հիմքում անարխիզմի ոգին է
30.01.2020 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://news.yale.edu/

Business Insider-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի 2013թ. դափնեկիր Ռոբերտ Շիլլերը:
Bloomchain.ru-ի փոխանցմամբ՝ տնտեսագետն ուշադրություն է հրավիրել տնտեսության ձեւավորման վրա տարբեր իրադարձությունների ազդեցության հարցի վրա: Նրա կարծիքով՝ bitcoin-ի ստեղծողի շուրջ մեծաթիվ հանելուկների առկայությունը հենց կարող էր շարժիչ ուժ եւ աճի խթան հանդիսանալ նոր ֆինանսական գործիքի ստեղծման համար:
«Bitcoin-ն օրինակ է, թե ինչպես են լավ պատմությունները ստեղծում տնտեսական իրադարձություններ: Այժմ ես անգամ չեմ մեկնաբանի՝ bitcoin-ը լավ գաղափար է, թե ոչ: Դա կարեւոր չէ: Ես պարզապես հայացք եմ նետում պատմությանը»,- ասել է Ռոբերտ Շիլլերը:
Նրա կարծիքով՝ bitcoin-ի ֆենոմենը մեծամասամբ այն է, որ կրիպտոարժույթը դարձել է վերջի շրջանի հրաշալի գյուտերից մեկը: Ռոբերտ Շիլլերը համոզված է, որ bitcoin-ի նկատմամբ հետաքրքրությունը մեծամասամբ կանխորոշված էր անարխիզմի ոգով, որը Սատոշի Նակամոտոն դրել էր նախագծի գաղափարի հիմքում:
«Bitcoin-ը ոչ ոքից թույլտվություն չէր հարցրել: Դրա ստեղծողը չէր դիմել կարգավորիչներին եւ անգամ չէր կապել թվային ակտիվը որեւէ երկրի հետ: Bitcoin-ը սկսեց աշխատել միջազգային ձեւաչափում: Հիմա մենք բոլորս կոսմոպոլիտ ենք: Ինձ այս պատմություն լավն է թվում»,- ասել է Նոբելյան մրցանակակիրը:
Նրա կարծիքով՝ Սատոշի Նակամոտոյի գոյության մասին ապացույցների, ինչպես նաեւ նրա իրական գտնվելու վայրի մասին տեղեկատվության բացակայությունը միայն ուժեղացնում են հետաքրքրությունը ֆինանսական գործիքի նկատմամբ:
Banks.am-ը հիշեցնում է, որ նախկինում Ռոբերտ Շիլլերը bitcoin-ը «փուչիկի» լավագույն օրինակ էր համարել՝ ընդգծելով, որ դրա բնույթը հասկանալու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, անդրադառնալ Սատոշի Նակամոտոյին՝ կրիպտոարժույթի առեղծվածային ստեղծողին:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: