2019թ. դեկտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0,7%, իսկ նոյեմբերի համեմատ՝ 1,3%:ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0,3% գնանկում, իսկ նոյեմբերի համեմատ՝ 3% գնաճ:Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5,9% գնաճ, իսկ ահա նոյեմբերի համեմատ գնաճն արդեն կազմել է շուրջ 19,9%:Մրգի ապրանքախմբում տարեկան կտրվածքով գնանկումը կազմել է 2,7%, իսկ նոյեմբերի համեմատ արձանագրվել է գնաճ՝ 4,9%:Մսամթերքի ապրանքախմբում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի եւ նոյեմբեր ամսվա համեմատությամբ գնանկման ցուցանիշներն են համապատասխանաբար՝ 3,4% եւ 0,1%, իսկ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում՝ 4,7% եւ 0,3%:Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 2% գնանկում, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0,5% գնաճ: Յուղերն ու ճարպերը նախորդ տարվա համեմատ էժանացել են 4,9%-ով, իսկ նոյեմբերի համեմատ թանկացել են ՝ 0,3%-ով:Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների շուկայում 2019թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գնաճը կազմել է 4,6%, իսկ նոյեմբերի համեմատ՝ 0,1%:Ոչ պարենային ապրանքների շուկայում 2019թ. դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ գրանցվել է 2,5% գնաճ, իսկ նոյեմբերի համեմատ՝ 0,4% գնանկում:Ինչ վերաբերում է բենզինի եւ դիզելային վառելիքի գներին, ապա տարեկան կտրվածքով արձանագրվել է համապատասխանաբար 5,6% եւ 5,4% գնանկում, իսկ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 2,1% եւ 1,8% գնաճ:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1280